13 Ապր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասն ու Հայաստանում ընտրությունները՝ ՌԴ-ի արտաքին քաղաքականութան կիզակետում․ РБК

Հարավային Կովկասն ու Հայաստանում ընտրությունները՝ ՌԴ-ի արտաքին քաղաքականութան կիզակետում․ РБК

Ռուսաստանն ակտիվացնում է իր համագործակցությունն արտասահմանյան երկրների հետ՝ հետխորհրդային տարածքի համար մրցակցության ֆոնին։ Հարավային Կովկասը և Հայաստանում ընտրություններն առանցքային ուղղություններն են․ նշվում է РБК-ի «Բացատրական բրիգադ» ծրագրի ժամանակ։

Նշվում է, որ Հարավային Կովկասը մնում է Ռուսաստանի համար ռազմավարական առումով կարևոր տարածք՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական տեսանկյունից։

Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հավասարակշռությունը, Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային միջնորդի դերի թուլացման և աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխության պայմաններում երկրների դեպի արտաքին խաղացողներ վերակողմնորոշվելու ռիսկերը։

Ընդգծվել է, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր իրադարձություն են, քանի որ դրանց արդյունքներով կորոշվի վարչապետը և, հետևաբար, երկրի կուրսը։ ՀՀ-ն ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի բարիքներից, բայց և միաժամանակ հարաբերություններն ամրապնդել ԵՄ-ի հետ։ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին հասկացրել է, որ դա անհնար է։

Նշվում է, որ Փաշինյանը ստիպված կլինի պայքարել վարչապետի աթոռի համար․ թեև նա շանսեր ունի, սակայն մրցակցությունը թեժ է։ Բացի այդ՝ հաղորդավարները շեշտել են, որ անկախ նրանից, թե ով կընտրվի վարչապետ՝ ՌԴ-ն պետք է աշխատի հասարակության կարծիքի վրա։ ՀՀ-ում հանրության շրջանում տարածված կարծիք կա, որ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը չեն օգնել երկրին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ինչը լայնորեն շահարկում են որոշ ուժեր, դա էլ, իր հերթին, նպաստում է հակառուսական տրամադրությունների աճին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026