
Արաբական ծոցի նավահանգիստները կա՛մ բոլորի համար են, կա՛մ ոչ մեկի․ Իրանն իր նավահանգիստների շրջափակումն անվանել է «ծովահենություն»
Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը հայտարարել է, որ Արաբական ծոցի նավահանգիստները «կա՛մ բոլորի համար են, կա՛մ ոչ մեկի»․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով IRIB պետական հեռարձակողին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մեր երկրի օրինական իրավունքների պաշտպանությունը համարում է բնական և իրավական պարտականություն, և, համապատասխանաբար, մեր երկրի տարածքային ջրերում Իրանի ինքնիշխանության իրականացումն իրանական ազգի բնական իրավունքն է», – հայտարարության մեջ ասել է Իրանի ԶՈՒ-ն՝ հավելելով, որ «հանցավոր ԱՄՆ-ի՝ միջազգային ջրերում նավերի տեղաշարժի սահմանափակումների կիրառումն անօրինական գործողություն է և համարժեք է ծովահենության»։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ եթե իրանական նավահանգիստների անվտանգությունը սպառնալիքի տակ լինի, տարածաշրջանի ոչ մի նավահանգիստ «անվտանգ չի լինի»։


