26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի պատանեկան առաջնության եզրափակչում է

Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի պատանեկան առաջնության եզրափակչում է

«Միկա» մարզադահլիճում
ավարտվել են բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
մենամարտերը։ Հայաստանի հավաքականը, որը կիսաեզրափակիչում ուներ 10 բռնցքամարտիկ, պատմական
արդյունքի է հասել և եզրափակիչում ունենալու է ինը բռնցքամարտիկ։

Ցերեկային մրցահերթում
չորս հաղթանակից հետո երեկոյան ռինգում փայլեցին Վաղարշակ Քեյանը, Տիգրան Հովսեփյանը,
Անդրանիկ Մարտիրոսյանը, Սամվել Սիրամարգյանն ու Ալբերտ Հարությունյանը։ Մեր բոլոր բռնցքամարտիկները
արժանի հաղթանակ տարան, իսկ նրանցից երեքը՝ Վաղարշակ Քեյանը, Տիգրան Հովսեփյանը և Անդրանիկ
Մարտիրոսյանը, հաղթեցին բացահայտ առավելությամբ, ժամանակից շուտ։

Աղջիկների մրցահերթում
դեկտեմբերի 3-ին եզրափակիչ մենամարտ է անցկացնելու Հեղինե Գալստյանը, իսկ տղաների եզրափակիչում
մեր հավաքականը ներկայացնելու է ութ բռնցքամարտիկ։

Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում մասնակցող
16 բռնցքամարտիկներից ինը եզրափակիչում են, Տիգրան Խաչատրյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։