
ԱՄՆ-ում կայանալիք բանակցությունները կհանգեցնեն Իսրայելի հետ հրադադարի. Լիբանանի նախագահ
Վաշինգտոնում Լիբանանի և Իսրայելի դեսպանների միջև հանդիպումը ճանապարհ կբացի երկկողմ շփումների համար և կհանգեցնի սահմանին հրադադարի վերաբերյալ նոր համաձայնության․ TACC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։
«Լիբանանի բանակցային թիմը կբանակցի՝ նպատակ ունենալով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և իրականացնել գործնական քայլեր՝ հարավային Լիբանանում վիճակը կայունացնելու համար», – ընդգծել է նա։
Աունի խոսքով՝ այժմ հնարավորություն կա ԱՄՆ-ի հովանու ներքո կայուն կարգավորման հասնելու, ինչին Լիբանանը ձգտում է։


