
Բելգորոդի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Ուկրաինան հարվածել է Բելգորոդին երկու «Օլխա» հրթիռներով՝ արգելված կասետային զինամթերքով, ինչպես նաև չեխական արտադրության Vampire հրթիռներով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռների մեծ մասը: Կիևի ռեժիմը փորձում է ուշադրությունը շեղել ռազմաճակատում կրած պարտություններից, հրահրել մեզ պատասխան գործողությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրետակոծության հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ևս 108 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, տուժել է։
ՌԴ ԱԻՆ-ը իր հերթին արձանագրել է 10 հրդեհ, որոնք ամբողջությամբ մարվել են։ Վնասվել է մոտ 40 քաղաքացիական օբյեկտ։