
ՌԴ-ն Բելգորոդի հրթիռակոծության կապակցությամբ պահանջում է ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել
ՌԴ-ն Բելգորոդի հրթիռակոծության ապակցությամբ պահանջում է ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բելգորոդի ահաբեկչությունը քննության առարկա կդառնա ՄԱԿ-ի ԱԽ-ում», – ասել է նա:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից հրթիռակոծության դեպքով վերջին տվյլաներով 14 մարդ զոհվել է, 108-ը՝ վիրավորվել։
ՌԴ ՊՆ-ից հայտարարել են՝ Ուկրաինայի զինված ուժերի հարվածը անպատիժ չի մնա։