Հայաստանում հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը և դրա ճյուղը
Վերջին 7 օրվա ընթացքում
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք, ինչը նախորդ նույն
ժամանակահատվածի համեմատ (109 դեպք) նվազել է 38 դեպքով: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ
հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Թեստավորման դրական
արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝
15.6%: Այս պահի դրությամբ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) կազմում
է Rt=0.82:
Հայաստանում այժմ շրջանառվում
են XBB. 1.5 (Kraken), XBB.2.3 (Acrux), XBB.1.16 (Arctura), XBB 1.9.1
(Hiperion), FL.1.5.1 (Fornax), EG.5.1 (Eris) տարբերակները, ինչպես նաև առաջին անգամ
հայտնաբերվել է Օմիկրոնի BA.2.86 (Pirola) տարբերակը և նրա ճյուղը՝ JN.1:
BA.2.86 տարբերակն
առաջին անգամ աշխարհում հայտնաբերվել է 2023 թվականի օգոստոս ամսին: Այժմ ուսումնասիրություններ
են իրականացվում ավելի լավ հասկանալու դրա հնարավոր ազդեցությունը հանրային առողջության
վրա:
Այս պահին առկա տեղեկատվությամբ BA.2.86-ը չի հանգեցնում
վարակների կամ հոսպիտալացումների աճի: