Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, սակայն իշխանության հետապնդումները շարունակվում են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ
դատարանի որոշմանը,որով նա ազատ է արձակվել։
«Դատարանը գեներալ
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառեց գրավ և վարչական հսկողություն։
Ես ինքս դժգոհ եմ այս
որոշումից, որովհետև ճիշտ է` պահման պայմանների փոփոխություն եղավ, սակայն այս գործի
տրամաբանության շրջանակներում սա անընկալելի ու անընդունելի է:
Խաչատուրովը 8-9 ամիս
է, ինչ կալանավայրում է` օդից իջեցված քրեական գործով:
Այս ամիսների ընթացքում
հաճախակի այցելել եմ, երկար խոսել ենք, վերլուծել իրավիճակն ամենատարբեր ռակուրսներից:
Ամենաքիչն ինչն իրեն
հետաքրքրում էր` իր անձնական ազատությունն էր:
Չափազանց վատ ապրումների
մեջ էր սեպտեմբերյան ողբերգության օրերին, որովհետև իր ընկերները կռվում էին, զոհվում,
գերեվարվում, իսկ ինքը` ճաղերի հետևում էր:
Ինչևէ, սրանով խափանման միջոցի փոփոխություն եղավ, սակայն
նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են, իսկ թե առաջիկայում ինչ
նոր անակնկալներ կլինեն` դեռ պարզ չէ. իշխանության անբարոյական վարքը հաշվի առնելով,
այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»,- գրել է պատգամավորը։