Ռուսաստանը ԶՈւ-ն բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ լայնամասշտաբ զորավարժություն կանցկացնի
Ռուսաստանը լայնամասշտաբ
զորավարժություն է անցկացնելու՝ ԶՈւ բոլոր
ստորաբաժանումների ներգրավմամբ։ Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները
տեղի կունենան 2024 թվականին, հայտարարել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն։
ՌԴ ԶՈՒ հրամկազմի հետ
խորհրդակցության ժամանակ Շոյգուն մանրամասնել է, որ «Օվկիանոս-2024» ռազմավարական հրամանատարաշտաբային
զորավարժություններից բացի, տարբեր այլ զորավարժություններ
են անցկացվելու, դրանցից 20-ը՝ այլ երկրների ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությամբ,
4-ը՝ ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում։
Շոյգուն զորավարժությունների անցկացումը դիտարկել է «ազգային
շահերի պաշտպանությանն ուղղված խնդիրների իրականացման և ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններին
արագ արձագանքելու անհրաժեշտության» տեսանկյունից։