04 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերնանիայի կանցլերը կարող է վաղաժամ լքել պաշտոնը․ գերմանացիների երկու երրորդը դժգոհ է նրանից

Գերնանիայի կանցլերը կարող է վաղաժամ լքել պաշտոնը․ գերմանացիների երկու երրորդը դժգոհ է նրանից

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարող է վաղաժամ լքել իր պաշտոնը վստահության կորստի պատճառով, հայտնում է Repubblica թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«2024 թվականին կանցլերին կարող են ստիպել դադարեցնել երկիրը ղեկավարելը: Խոսակցություններ կան, որ «Wirecard»-ի գործը և հարաբերությունները Յան Մարսալեկի հետ կարող են վերջնական հարված հասցնել սոցիալ-դեմոկրատների առաջնորդին»,-ասվում է նյութում:
Թերթի տվյալներով՝ գերմանացիների երեք քառորդը դժգոհ է Շոլցի ու նրա կուսակցության գործունեությունից։ Անվստահության ամենաակնառու գործոններից մեկը «Wirecard»-ի սկանդալն էր։
2020 թվականի հունիսին, երբ ներկայիս կանցլերը զբաղեցնում էր երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը, «Wirecard»-ին մեղադրեցին խարդախության մեջ այն բանից հետո, երբ աուդիտորները գրանցեցին 1,9 միլիարդ եվրոյի պակասորդ: Սակայն Շոլցը և նրա նախարարությունը փորձեցին պաշտպանել կորպորացիան հարձակումներից, ինչը դժգոհություն և կասկածներ առաջացրեց: