«Տոչկա-Ու» և վեց «Վիլխա» հրթիռներ են խոցվել Բելգորոդի շրջանում
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ վեց «Տոչկա-Ու» և վեց «Վիլխա» հրթիռներ են խոցվել Բելգորոդի շրջանում։ Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։Նախարարության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Ուկրաինայի կողմից այսօր առավոտյան արձակված բոլոր հրթիռները։ Փոխարենը Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել հրթիռային հարվածի մասին հայտարարությունները։
Նշենք, որ ավելի վաղ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը զեկուցել էր Բելգորոդի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։
«Առավոտյան երկու հրթիռակոծություն է եղել։ ՀՕՊ-ն աշխատել է։ Լուսաբացին մենք տնետուն ստուգում կանցկացնենք, կդիտարկենք վնասները, տանիքները, պատուհանները, ճակատները և կսկսենք վերականգնման աշխատանքները»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Ի դեպ, տեղական իշխանությունները նախօրեին հայտնել էին տարածաշրջանում հարվածների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել է 11 մարդ։