
Հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում
Հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ, Նորաշեն, Ձորամուտ, Մեծավան, Սարատովկա գյուղերում և Տաշիր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։