Արտադրվում է Հայաստանում, փտում՝ Լարսում
Արդեն 5֊օրն է` Լարսի անցակետը շարունակում է կամ փակ լինել կամ էլ շատ դանդաղ բաց թողնել բեռները։ Քանի որ ապրանքների մեծամասնությունը գյուղատնտեսական արտադրանք է, խնդիրներ են առաջանում ու տնտեսվարողները սկսել են վնասներ կրել։ Իշխանավորները հորդորում են չքաղաքականացնել տեղի ունեցողը, դրան զուգահեռ էլ հորդորում են նոր շուկաներ գտնել։
Մասնագետներն էլ պնդում են՝ պատճառը միայն քաղաքական է։ Անցակետը չբացելու, մի քանի պաշտոնական պատճառաբանություն կա։ Նախ` եղանակային պայմաններն են խիստ անբարենպաստ, հետո էլ «Ռոսսելխոզնադզորը» որոշել է, որ հայկական բեռները վարակված են ու թունաքիմիկատներն էլ գերազանցում են սահմանված նորման։ Պատահականությո՞ւն է, թե՞ ոչ, ամեն դեպքում Լարսի կամայական փակվելուն միշտ նախորդում է որևէ իրադարձություն, որն ավելի է սրում հայ-ռուսական հարաբերությունները։ Վերջինը՝ ՀԱՊԿ նիստին Հայաստանի չմասնակցելն էր։
Մանրամասները՝ տեսանյութում: