28 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
-0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր կաթսային տվել է ավելի շատ, քան ստացել է

Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր կաթսային տվել է ավելի շատ, քան ստացել է

Հայաստանը 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ընդհանուր մաքսային բյուջեին տվել է ավելի շատ, քան ստացել է․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մենք կրկին շատ ավելի շատ մաքսատուրք ուղարկել ենք ընդհանուր կաթսա, քան ստացել ենք: Մոտ 73 մլրդ դրամ ստացել ենք, 140 մլրդ դրամին մոտ գումար ուղարկել ենք»,-ասել է Բադասյանը:

Նա նշել է, որ մինչև 2022 թվականը Հայաստանն ավելի շատ ստանում էր, քան ուղարկում ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջե: