25 Հուն
2025
-2.8° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղարաբաղի կորստի համար մեղավոր են այն հայերը, որոնք ընտրել են Փաշինյանին․ Սոբչակը տարեվերջյան ամփոփիչ հաղորդմանը անդրադարձ է կատարել Արցախին

Ղարաբաղի կորստի համար մեղավոր են այն հայերը, որոնք ընտրել են Փաշինյանին․ Սոբչակը տարեվերջյան ամփոփիչ հաղորդմանը անդրադարձ է կատարել Արցախին

Լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը իր լրատվական ծրագրի՝ 2023 թվականի ամփոփիչ հաղորդմանը անդրադարձ է կատարել Արցախին՝ ներկայացնելով տարվա ընթացքում այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակացույցը։

«Հունվարի 20-ին չճանաչված դեռևս հայկական Ղարաբաղում մեկ ամիս Ադրբեջանի բլոկադայի մեջ գտնվելու պատճառով ներմուծվում են մթերային կտրոններ։ Հայկական պարբերականներում առաջին անգամ սկսում են խոսել ռուս խաղաղապահների նկատմամբ հիասթափության մասին, որոնք չեն կարողանում խոչընդոտել Լաչինի միջանցքի բլոկադային։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հայտարարում են Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների անցկացման» մասին, որի նպատակը «սահմանադրական կարգի վերականգնումն է»։

Խաղաղությունը, ըստ ադրբեջանցիների, հնարավոր է «միայն այն պարագայում,երբ հայերը հանձնվեն և Հայաստանը ամբողջովին դուրս բերի զորքերը Ղարաբաղից»։

Ստեփանակերտում սկսվեց զանգվածային հրետակոծություններ և կապի խնդիր։ Զուգահեռ Երևանում բողոքի ակցիաներ էին,որտեղ պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

Նա հայտարարեց, որ Հայաստանը ռազմական գործողություններ չի սկսի,իսկ Ղարաբաղում հայկական բանակ չկա։ Հաջորդ օրը ամեն բան  շարունակվեց։ Լեռնային Ղարաբաղի նախագահը մեղադրեց միջազգային հանրությանը Ադրբեջանի ագրեսիայի ֆոնին պասիվություն դրսևորելու համար։ Բայց արդեն կեսօրին ԼՂՀ իշխանությունը հայտարարեց, որ պատրաստ են համաձայնել Ադրբեջանի բոլոր պայմաններին։ Ռուս խաղաղապահները ոչ մի կերպ չմասնակցեցին հակամարտությանը, բայց ունեցան կորուստներ. Ադրբեջանը հայտարարեց 6 ռուս զինվորականի մահվան մասին։

Իլհամ Ալիևը նախագահ Պուտինից ներողություն խնդրելուց հետո կարելի է ասել, որ հարցը փակվեց։

Հոկտեմբերի 1-ին Երևանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղից հայերի տեղափոխման ավարտի մասին։ 2  շաբաթ անց Ալիևը բարձրացրեց Ադրբեջանի դրոշը Ղարաբաղի մի քանի քաղաքներում։ Լեռնային Ղարաբաղի գետնին նետված դրոշը նա ցուցադրական կերպով տրորեց տեսախցիկների առջև։

Նոյեմբերի 8-ին՝ Ադրբեջանի հաղթանակի օրը Ալիևը կրկին Ղարաբաղում էր։ Ռուսական պաշտոնական գործակալություններում նախկին Ստեփանակերտը անվանափոխվեց Խանքենդի։ Տեղի ունեցավ ռազմական շքերթ ամբողջովին դատարկ քաղաքի կենտրոնական հրապարակում․ երևի սա գլխավոր բանն է,ինչով Ալիևը կմտնի Ադրբեջանի նորագույն պատմության մեջ։ Նոր տարուց անմիջապես առաջ Ալիևը կրկին ժամանեց նախկին Ստեփանակերտ և բացեց վերջին 30 տարվա մեջ Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի առաջին հանդիպումը տեղի ստադիոնում։ Հայկական Արցախի խորհրդանիշ «Մենք ենք Մեր սարերը» հուշարձանը, որը անվանումէին հավերժական ժառանգություն, պատրատվում են ապամոնտաժել։ Բացի այդ, Ղարաբաղյան բլից-կրիգը արագացրեց Երևանի հեռացումը Մոսկվայից։ Վերջին Ղարբաղի պատերազմից ոչ այնքան առաջ Փաշինյանը հայտարարեց.

«Ռուսաստանից կախվածություն ունենալը սխալ է, մի օր մենք կզարթնենք և կտեսնենք, որ Ռուսաստանը այստեղ, այսինքն Կովկասում, չկա»,- ասաց Փաշինյանը և ռուս խաղաղապահների առաքելությունը անվանեց ձախողված։

Ռուսաստանում դժվարությամբ են զսպում բարկությունը,սակայն մեկնաբանությունները բավականին զուսպ են․ Ռուսաստանից Հայաստանի բաժանումը միանշանակ երկար կտևի, իսկ Մոսկվան դեռևս հույս ունի, որ Հայաստանը կվերադառնա իր ուղեծիր Երևանում իշխանության փոփոխության պարագայում։

Փաշինյանը Մոսկվայի համար երբեք յուրային չի եղել, բայց 2023 թվականին նա դարձավ պրոպագանդիստների թույլատրված ատելության թիրախը։ Հեռուստաեթերներով նա վերջնականապես այլև դաշնակից և հարգելի գործընկեր չէ, այլ Հուդա, սրիկա, և նույնիսկ տականք։ Եվ այո, Ղարաբաղի կորստի համար մեղավոր են այն հայերը,որոնք ընտրել են Փաշինյանին»։