
Իրանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 89-ի, 12-ը երեխաներ են
Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 89-ի, պայթյունի հետևանքով վիրավորվածներից կան մահացածներ: Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը։
Զոհերից 12-ը երեխաներ են։
Իրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցի կապակցությամբ անցկացվող արարողության ժամանակ, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: