25 Հուն
2025
-3° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպասվում են տեղումներ. եղանակը Հայաստանում

Սպասվում են տեղումներ. եղանակը Հայաստանում

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում՝ ձյուն, առանձին հատվածներում էլ՝ բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։

Երևանում` հունվարի 5-ի և 9-ի ցերեկը, 6-ի գիշերը, 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետությունում` հունվարի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 10-ին շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում կլինի ձյուն , հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրև և ձնախառն անձրև։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։