Ահաբեկչությունը կատարողները վրեժխնդիր են լինում. Սոբհանի
Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին տեղի ունեցած պայթյունների հեղինակները վրեժխնիր են լինում։ Այս մասին ասել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս տեռորիստական գործողությունը ցույց է տալիս, որ պայթյունը կազմակերպողները, Ղասեմ Սոլեյմանիին սպանողներն ու մեր թշնամիները վախենում են գեներալի համակիրներից։ Երկար տարիներ է, որ նրանք ոճրագործ քայլեր են իրականացնում մեր դեմ»,– ասաց Սոլեյմանին։
Սոբհանին նաև շեշտեց` ահաբեկության հեղինակները նպատակ ունեն իրանցի ժողովրդի մեջ վախի մթնոլորտ ստեղծել, բայց իրենց գործողություններով ավելի են ուժեղացնում Իրանն ու երկրի իշխանությանը։