
Անհապաղ դադարեցրե՛ք ագրեսիան Գազայի հատվածի դեմ, քանի դեռ ուշ չէ․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կոչ է
արել դադարեցնել մարտերը Գազայում, քանի դեռ «ուշ չէ». այս մասին գգրել է նա X-ի
իր միկրոբլոգում։
«Պատանդներին ռազմական գործողություններով հնարավոր չէ ազատել,
նրանք պայթյունների հետևանքով կարող են միայն մահանալ։ Այն փաստը, որ Վաշինգտոնը և
Թել Ավիվը որոշել են շարունակել այս պատերազմը, նշանակում է ցեղասպանության նոր ակտ
Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին: Անհապաղ դադարեցրե՛ք ագրեսիան Գազայի
հատվածի դեմ, քանի դեռ ուշ չէ»,- ընդգծել է Աբդոլլահյանը։