ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունվարի 5-ին ժամանել է Ստամբուլ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հունվարի 6-ին սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Հանդիպմանը քննարկվելու են Գազայի հատվածում առկա իրավիճակը, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։