29 Մար
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
16.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը նոր ագրեսիայի համար հող է նախապատրաստում. ի՞նչ սպասել

Ադրբեջանը նոր ագրեսիայի համար հող է նախապատրաստում. ի՞նչ սպասել

Ադրբեջանի գործողությունները լիովին հակասում են հայտարարություններին, որոնք հնչեցվում են միջազգային բարձր ատյաններում: Այս մասին ABC Media-ի եթերում ասել է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը միանշանակ և աներկբա պարարտ հող է նախապատրաստում հավանական ագրեսիաների համար:

«Ադրբեջանի ահաբեկչական վարչակարգի ղեկավարին անհրաժեշտ է ժամանակավոր հաջողության էյֆորիան կամ զգացողությունը պահպանել որքան հնարավոր է երկար: Այն, որ ժամանակավորապես օկուպացրած Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ալիևը ֆուտբոի հանդիպում է  կազմակերպում , գնում և անձամբ մասնակցություն է ունենում այդ խաղին, ունի մեկ միտում, հնարավոորինս երկարացնել ժողովրդի մեջ առկա հաղթակիան տրամադրություններն ու զգացողությունները»,-ասաց Արամ Փոլադյանը:

Ռազմագերիներ