Ավանդական կարատե-դո Ֆեդերացիայի Արցախի մասնաճյուղը վերաբացվել է Աբովյանում
Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի Արցախի մասնաճյուղն արդեն
ակումբ դարձած վերաբացվել է Աբովյան քաղաքում։ Հիմնադիրները Արցախի ֆեդերացիայի նախագահ
Արամ Գևորգյանն ու մարզիչ Տիգրան Գևորգյանն են։
«Այս պահին ունենք հաճախող ընդամենը 5 երեխա։ Դեռ շատերը մեր մասին
անգամ չեն լսել, դրա համար քիչ ենք, բայց իրազեկման աշխատանքներ ենք տանում ու հույս
ունենք՝ ընթացքում կավելանան»,- ասաց Տիգրան Գևորգյանը։
Խմբակներին կարող են մասնակցել 4 տարեկանից բարձր երեխաները։ Տարածքը
վարձակալությամբ են ձեռք բերել, անհրաժեշտ իրերը գնել են, իսկ մրցագորգը Հայաստանի
ազգային ավանդական կարատե- դո ֆեդերացիան է նվիրել։
«Աբովյան քաղաքում ավանդական կարատեն զարգացած չէ։ Նպատակ ունենք
պրոֆեսիոնալ մոտեցմամբ մարզաձևն այստեղ առաջ տանելու, զարգացնելու, երեխաների մեջ հետաքրքրություն
առաջացնելու»,-ասել է նա։
Մինչ Արցախից տեղահանվելը Տիգրանն ու ընկերը ծրագրել էին Երևանում
մասնաճյուղ բացել։ Տեղը որոշել էին․ առանձնատան առաջին հարկում կարատեի
մարզադահլիճ, երկրորդ հարկում՝ մասնավոր մանկապարտեզ պիտի բացեին։ Այսօր այդ երկուսն
էլ իրականություն են դարձել, փոխարենը կորցրել են տարիներ շարունակ Արցախում ձեռք բերածը։
Տիգրանը, հիշելով իր աշակերտների ձեռքբերումները, նշում է, որ մինչև 14 տարեկան մարզիկները
Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ էին, մրցանակակիրներ, 14 տարեկանից բարձր մարզիկները
ևս տարբեր նվաճումներ են ունեցել։