26 Հուն
2025
2.2° c ԵՐԵՎԱՆ
-1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի

Ճապոնիայում հունվարի 1-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։ Հայտարարության մեջ ասվում է. որ երկրաշարժի արդյունքում վիրավորվել է 516 մարդ, մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 365 տուն։

Հիշեցնենք` հունվարի 1–ին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Դրանց տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։ Ամենահզորի մագնիտուդը կազմել է 7,6։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են ավերվել, դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթևեկությունը, ավելի քան 32 հազար տներում անջատվել է էլեկտրաէներգիան։