12 Մայ
2025
17.3° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կորոնավիրուսի նոր շտամմը մեծ թափ է հավաքում Հնդկաստանում

Կորոնավիրուսի նոր շտամմը մեծ թափ է հավաքում Հնդկաստանում

Կորոնավիրուսի նոր ու դեռևս վերջին՝ JN.1 շտամմը մեծ արագությամբ սկսել է տարածվել Հնդկաստանի Քերալա նահանգում։ Այս մասին հայտնում է SARS-Cov-2 գենոմիկայի կոնսորցիումը։

COVID-19 JN.1 շտամմը վերջինն է տարածվող տարբերակների ցանկում և գրանցվել է ոչ միայն Հնդկաստանում, այլև Միացյալ Նահանգներում, Սինգապուրում և այլ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախկինում նշել էր այս շտամի արագ տարածումը և այն դասակարգել որպես «անհանգստացնող տարբերակ»։

Հնդկաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի 573 նոր դեպք՝ երկրում ակտիվ դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 4565-ի։

Ռազմագերիներ