Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Մարիու Զագալոն։ 92 տարեկան լեգենդը միակն էր, որը 4 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Բարզիլիայի հավաքականի ձախ կիսապաշտպանը հավաքականի կազմում երկու անգամ նվաճել է Ոսկե աստվածուհին՝ 1958 և 1962 թվականներին։ Այնուհետև աշխարհի գավաթին տիրացել է, որպես Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ 1970 թվականին։ Վերջին անգամ ֆուտբոլային գլավոր ավարը գլխավերևում բարձրացրել է 1994 թվականին, որ հավաքականի մարզչի օգնական։
Նախկին խաղացողի մահվան պատճառը չի նշվում։ «Նվիրյալ հայր, սիրող պապիկ, հոգատար սկեսրայր, հավատարիմ ընկեր, հաղթող մասնագետ և մեծ մարդ», – ասվում է հայտարարության մեջ: