25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի շուրջ աշխարհի կենտրոնացումը մոտենում է ավարտին. Պեսկով

ԱՄՆ-ի շուրջ աշխարհի կենտրոնացումը մոտենում է ավարտին. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կանխատեսում է ԱՄՆ-ի շուրջ աշխարհի
կենտրոնացման  վերջը և բազմազանության շրջանի սկիզբը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկաակենտրոն աշխարհակարգը մոտենում է ավարտին, և սկսվում է
բազմազանության շրջանը, այդ թվում՝ միջազգային տնտեսական հարաբերություններում»

,- ասել է նա լրագրողներին։

«ԱՄՆ-ն ամենամեծ տնտեսությունն է, բայց ոչ միակը, և համաշխարհային
տնտեսությունը չի սահմանափակվում ԱՄՆ-ի տնտեսությամբ»,- նշել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ կա մի տնտեսություն, որը մոտ է ԱՄՆ-ին, դա Չինաստանն
է, կան զարգացող տնտեսություններ, որոնք ունեն իրենց պահանջները էներգետիկ ռեսուրսների
նկատմամբ,  և վերջապես, աշխարհը շատ ավելի բազմազան
է, քան ԱՄՆ-ը:

ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնական Ջեֆրի Պյատը
ավելի վաղ Financial Times-ին ասել է, որ Վաշինգտոնը նպատակ ունի կիսով չափ կրճատել
Ռուսաստանի նավթի և գազի եկամուտները մինչև այս տասնամյակի վերջը: