
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 168-ի
Ճապոնիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 168-ի, 323 մարդու հետ կապի դուրս գալ չի հաջողվել․ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Ճանապարհների և կամուրջների փլուզման պատճառով 2300 մարդ կտրվել է հաղորդակցություններից:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ամենահզորի մագնիտուդը կազմել է 7,6։