Հունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենում գիծ դուրս կբերվի ևս մեկ շարժակազմ
Երևանի Մետրոպոլիտենը տեղեկացնում է․ «Այս պահին երթևեկելի գծում աշխատում են 3 հատ երեք վագոնանի շարժակազմեր։
Հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը։ Հավատացած եղեք՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը։
2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևոր։