
ՌԴ-ն 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից տեղահանված բնակչությանը
ՌԴ ՄԻՊ գրասենյակը 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել
Արցախից բռնի տեղահանված բնակչությանը, ովքեր բնակվում են ՀՀ-ում.
ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան
նշել է, որ մարդասիրական օգնությունը ներառում է անկողնային սպիտակեղեն և ներքնակներ,
երեխաների համար հիգիենայի պարագաներ, որոշ սարքավորումներ, հագուստ, մակարոնեղեն։
«Մշտապես կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների
հետ, որպեսզի հարցեր առաջանալու դեպքում լուծվեն»,-ասել է Մոսկալկովան։