07 Հլս
2024
35.3° c ԵՐԵՎԱՆ
25.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի բնակչության թիվն աճել է   7.9 %-ով  

Երևանի բնակչության թիվն աճել է   7.9 %-ով  

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հայտարարել է, որ 2023 թվականին Երևանի բնակչության բնական աճը կազմել է 7,9 տոկոս։

«Ընդհանուր առմամբ, 2023թ ընթացքում Երևանում ծնվել է 15 հազար 606 երեխա՝ 8069 տղա, 7837 աղջիկ»,- ասել է Կարապետյանը:

Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ մայրաքաղաք տեղափոխված արցախցիների ընտանիքներում ծնվել է 187 երեխա (93 տղա, 94 աղջիկ): Նրանցից 48-ը (22 տղա, 26 աղջիկ) ծնվել են դեկտեմբերին։