Ուկրաինան ձգտում է ձեռք բերել աշխարհի լավագույն զենքը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է ստեղծի սպառազինության միասնական արդյունաբերություն։ Նրա խոսքով՝ միայն դա կարող է «ռազմական առումով ապահով պահել Եվրոպան Ռուսաստանից»․ այս մասին գրում է kommersant.ru-ն:
Վլադիմիր Զելենսկին նաև նշել է, որ Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է վարում Եվրոպայի «զգալի» մասի դեմ։
«Սակայն ռուսական ագրեսիան կարելի է հաղթել։ Բայց Ռուսաստանին դաս տալու համար անհրաժեշտ է միասնականություն»,- ասել է նա շվեդական «Հասարակություն և պաշտպանություն» համաժողովի ժամանակ, և հավելել՝ Ուկրաինան ձգտում է ձեռք բերել աշխարհի լավագույն զենքը՝ իր և իր գործընկերների անվտանգությունն ապահովելու համար։
«Ուկրաինան եղել է և միշտ կլինի եվրոպական անվտանգության ամենակարևոր դոնորներից մեկը»,- ասել է նա։