Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված՝ դատական նիստը պարբերաբար ընդհատվում է
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը դատարանում պարբերաբար վատանում է, և դատական նիստը ընդհատվում է 5 րոպեով։
Պաշտպան Երեմ Սարգսյանը պնդում է, որ նախկին նախարար Խաչատրյանին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Եվ դա հնարավոր չէ կատարել Հայաստանում։ Միջնորդություն է ներկայացվել բուժման նպատակով Գերմանիա տեղափոխելու թույլտվություն ստանալու համար։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ։ Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Խաչատրյանին։