29 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա դատական նիստ չէ, սա Փաշինյանի պատանեկան վախերի իրացումն է․ Մամիջանյանը՝ Աշոտյանի դատի մասին

Սա դատական նիստ չէ, սա Փաշինյանի պատանեկան վախերի իրացումն է․ Մամիջանյանը՝ Աշոտյանի դատի մասին

Սա դատական նիստ չէ, սա Փաշինյանի պատանեկան վախերի իրացումն է, և իր համար քաղաքական ամենավախենալու ախոյաններից մեկի հետ հաշվեհարդար տեսնել է․ այս մասին Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 


Վերջինիս խոսքով՝ այսօր փաստաբանների թիմը դիմելու է Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար։



«Առաջ ընկնելով ասեմ՝ ինչպես նախորդ անգամ, այս անգամ նույնպես ներկայացված է երաշխավորների լայն սպեկտր Աշոտյանի համար։ Արտասահմանից ևս երաշխավորներ կան»,-նշեց նա։



Մամիջանյանը խուսափեց որոշում կայացնելուց առաջ կարծիք հայտնել, բայց նշեց․
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը սարսափում է Արմեն Աշոտյանից ու իր հնչեցրած քննադատությունից, կարծում եմ, որ որոշումները կայացվում են շատ ավելի հեռու, քան այս շենքում»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026