Ադրբեջանում գերեվարված Գագիկ Ոսկանյանի գործով նիստը չի կայացել, նրան դատարան չեն տարել
Բաքվում նոյեմբերի 30-ին նախատեսված դատական նիստը՝ ՀՀ ԶՈւ պահեստազորային
զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործով, չի կայացել։
Նիստը հետաձգվել է, ադրբեջանական լրատվականները նշում են՝ պատճառն
այն է, որ Ոսկանյանը դատարան չի ներկայացվել։ Նշվում է, որ դատական նիստը պետք է տեղի
ունենար Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանում դատավոր Աբդուլա Մամեդովի
նախագահությամբ։
Այսպիսով, Գագիկ Ոսկանյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա
դեկտեմբերի 4-ին։
Հիշեցնենք, որ Գագիկ Ոսկանյանը գերեվարվել էր 2023 թվականի օգոստոսի
16-ին։ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը,
որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին
մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու
համար։