Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ. Արցախում կրկին վանդալիզմի դեպք է տեղի ունեցել
Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին․ գրում է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։
Ադրբեջանցիները այս անգամ ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքար – հուշաղբյուրը։ Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով։