Այս իշխանության անփոփոխ մնալը կամ վերարտադրությունը Հայաստանի վերջին էջն է․ Վահե Հովհաննիսյան
Նիկոլն ունի պատմական ամենաբարձր անտիռեյտինգը, բոլոր սոցիոլոգները
դա գիտեն, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ նորից խաբել ժողովրդին։ Միանգամայն
հնարավոր է, եթե պայմանները լինեն նույնը։ Նիկոլն այսօր անապատի վարչապետն է, դիմացը
ոչինչ չկա, դրա համար էլ ինչ ուզում՝ ասում է, և եթե ընտրությունները լինեն նույն պայմաններում,
նա հաջողելու է. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է է «Այլընտրանքային նախագծեր»
խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանության անփոփոխ մնալը կամ վերարտադրությունը
Հայաստանի վերջին էջն է:
«Իշխանությունն ինչ կազմով, ինչ տեսքով էլ գնա ընտրության՝ առաջ
է քաշելու երկու գաղափար՝ «Խաղաղություն» և «Արդարության վերականգնում»։ Նիկոլի հրապարակային
վերջին բոլոր ելույթները դրա մասին են, և ըստ էության նա նախընտրական փուլում է։ Նա
ուրիշ ասելիք չունի»,-գրել է նա և հավելել, որ դա ենթադրում է՝ կատարել Ադրբեջանի
բոլոր պահանջները և հետ բերել «թալանը»։
«Պարզ ասած՝ նա ստեղծելու է մթնոլորտ, համաձայն որի՝ իր դեմ
կանգնածները «պատերազմի, թալան փրկելու և ռուսոֆիլ» շրջանակներն են։ Ընտրողների մի
մասին համոզելու է, իսկ ավելի մեծ մասի մոտ կոտրելու է ընտրության գնալու ցանկությունը՝
թողնելով տներում»,- նշել է Հովհաննիսյանը։