Հրվ. Կովկասում տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք դառնալ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման համար. Իրանի ԱԳՆ
Իրանը հստակ դիրքորոշումներ ունի հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին:
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։ Մենք ընդգծում ենք, որ տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար», – ասել է Քանաանին։