
ՑԱԽԱԼ-ը վերսկսել է մարտական գործողությունները Գազայի հատվածում
ՀԱՄԱՍ-ը խախտել է օպերատիվ դադարը և, բացի այդ, կրակ է բացել Իսրայելի
տարածքի վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է մարտական գործողությունները
Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ․ այս մասին հայտնում
է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Հրադադարի ավարտվելու ժամկետից մեկ ժամ առաջ՝ տեղի ժամանակով առավոտյան
6։00-ին, Իսրայելը հայտարարել էր, որ Գազայից արձակված հրթիռ է կալանել։
«ԻՊԲ-ն վերսկսել է Գազայում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության
դեմ մարտերը», – գրված է հաղորդագրության մեջ։