Տեխասում շենքի պայթյունից 21 մարդ է վիրավորվել
Տեխաս նահանգի Ֆորտ Ուերտ քաղաքի կենտրոնում գտնվող շենքի պայթյունից վիրավորվել է 21 մարդ:
Պայթյունը, ամենայն հավանականությամբ, կապված է քաղաքի Սանդսման հյուրանոցում գազի արտահոսքի հետ: Պայթյունի հետեւանքով ոչ ոք չի մահացել, եւ իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառը․ այս մասին հայտնում է Reuters- ը:
Ֆորտ Ուերտ քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Քրեյգ Տրոյասեկն նշել է, որ փրկարարները դուրս են բերել հյուրանոցի նկուղում գտնվող մի քանի մարդկանց:
21 զոհերից մեկը գտնվում է ծանր վիճակում, մնացածի կյանքին վտանգ չի սպառնում