2024-ը կարող է դառնալ պատմության ամենաշոգ տարին․ Bloomberg
Այս տարին շատ տաք է լինելու, այնքան, որ կարող է օդի ամենաբարձր ջերմաստիճանի նոր ռեկորդ արձանագրվել․ գրում է Bloomberg-ը։
Պատճառը, առաջին հերթին, կլիմայի փոփոխությունն է: Վառելիքի այրումը մեծացնում է մթնոլորտում ջերմոցային գազերի քանակը, ինչը հանգեցնում է միջին գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը։
Մյուս պատճառը Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանի տատանումների հետ է կապված։
Օդերևութաբան Պետերի Տաալասի կարծիքով՝ 2024 թվականն էլ ավելի շոգ է լինելու, իսկ երաշտները կամ ջրհեղեղները դառնալու են ավելի հաճախակի։ Այսպիսով, անցյալ տարի Կենտրոնական Ամերիկայում չոր եղանակն արդեն հանգեցրել է Գաթուն լճի չորացմանը, որը սնուցում է Պանամայի ջրանցքը։
Անցյալ տարվա բարձր ջերմաստիճանների պատճառով սառույցի շերտերը հալվել են, ինչը կարող է հանգեցնել Ատլանտյան օվկիանոսի հյուսիսով անցնող ռեակտիվ հոսքի փոփոխությանը․ ասել է Նիդեռլանդների թագավորական օդերևութաբանական ինստիտուտի կլիմայագետ Վիկի Թոմփսոնը: «Արդյունքում Եվրոպայում փոթորիկները կարող են ուժեղանալ կամ հայտնվել նոր վայրերում»,- հավելել է նա։
Մարդկությունը հավանաբար որոշակի շրջադարձային կետ է անցել կլիմայական համակարգում, եզրակացնում է Bloomberg-ը։
Ավելի վաղ չինացի մասնագետները Հյուսիսային կիսագնդում բացառիկ տաք ձմեռ էին կանխատեսել։ Առանձին վայրերում օդի ջերմաստիճանը նորմայից կրկնակի բարձ կլինի։