Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 180-ի
Ճապոնիայում Նոտո թերակղզու տարածքում Ճապոնական ծովի ափին տեղի ունեցած մի շարք հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 180-ի․ այս մասին են վկայում Իսիկավայի պրեֆեկտուրայի իշխանությունների հրապարակած տվյալները։
Առնվազն 120 մարդ մնում է անհետ կորած, իսկ շտապօգնության ծառայությունների հետ հնարավոր չէ կապ հաստատել նրանց գտնվելու վայրը հաստատելու համար: Վիրավորների թիվը կազմում է 565 մարդ։ Երկրաշարժից տուժած շրջանների շուրջ 28 հազար բնակիչներ շարունակում են գտնվել տարհանման կետերում։
Աղետից ամենաշատը տուժել է Իսիկավա պրեֆեկտուրան՝ առնվազն 1370 տուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է այնտեղ, իսկ հրդեհները ոչնչացրել են ավելի քան 300 շենք։