Այսօր տիեզերք կարձակվի հայկական «Հայասաթ-1» արբանյակը
Այսօր երեկոյան SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք կարձակվի Հայաստանում
և հայ մասնագետների կողմից մշակված առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Արբանյակի
թռիչքին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ, որը կմեկնարկի ժամը 21:00-ին։
Թռիչքն ի սկզբանե նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն երկու
օրով այն հետաձգվել էր։
Հիշեցնենք՝ «Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական
հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից:
Արբանյակի վրա գրված է՝ ARMENIA IN SPACE FOR SCIENCE (Հայաստանը տիեզերքում` հանուն
գիտության)։
Եթե արբայնակի փորձարկումը տիեզերքի ծանր պայմաններում
բարեհաջող անցնի, այն հնարավոր կլինի հետագայում օգտագործել հայրենական և այլ երկրների
արբանյակներում։