Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը և քննական կենտրոնների ցանկը:
Ըստ այդմ՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը:
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը տեղի կունենա հունվարի 20-ին, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներինը՝ հունվարի 21-ին, «Օտար լեզուները»՝ հունվարի 27-ին, «Ֆիզիկա», «Հայոց պատմություն» առարկաներինը՝ հունվարի 28-ին, «Մաթեմատիկա» առարկայինը՝ փետրվարի 3-ին, իսկ «Կենսաբանություն» և «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն փետրվարի 4-ին:
ԳԹԿ տնօրենի մեկ այլ հրամանով հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 1-ին փուլի քննական կենտրոնների ցանկը։ Դրանք 42-ն են. 14-ը՝ Երևանում և 28-ը՝ մարզերում։