10 Հուն
2025
0° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարդենիսի մարտական դիրքում սպանված 23-ամյա սպան Ոսկեվազ համայնքից էր, ուներ մեկ կրտսեր եղբայր․ NEWS.am

Վարդենիսի մարտական դիրքում սպանված 23-ամյա սպան Ոսկեվազ համայնքից էր, ուներ մեկ կրտսեր եղբայր․ NEWS.am

Վարդենիսի  N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում սպանված սպա Կարեն Արայիկի Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքից էր։ NEWS.am-ին նախկին համայնքապետը պատմել է, որ 23-ամյա Կարենն ուներ մեկ կրտսեր եղբայր։

«Խելոք ընտանիքի տղա էր։ Մանկությանս ընկերոջ որդին էր։ Ինստիտուտն ավարտելուց հետո անցել էր ծառայության»,- պատմել է նա։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: