
Գաբրիել Աթալը դարձել է Ֆրանսիայի նոր վարչապետ
34-ամյա Գաբրիել Ատտալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ. համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. այս մասին նշել է ՌԻԱ Նովոստին, և ընդգշել, որ նա Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետն է:
Նախքան այս Ատտալը զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը: Նա Մակրոնի ամենամոտ աջակիցներից է և, շատ փորձագետների կարծիքով, Մակրոնի կողմից դիտարկվում է պոտենցիալ իրավահաջորդ։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Էլիզաբեթ Բորնը երկուշաբթի հրաժարական է տվել։ Նա գլխավորել է Ֆրանսիայի կաբինետը 2022 թվականի մայիսից և անցյալ տարի ներդրել է կենսաթոշակային խիստ բարեփոխումը, որը բազմաթիվ բողոքի ցույցեր է առաջացրել: