
Էկվադորում զանգվածային անկարգություններ են, փողոցներում զինտեխնիկա է կուտակված
Էկվադորում զանգվածային անկարգություններ են, կան տասնյակ զոհեր: Նախ տեղեկություն տարածվեց, որ զինված անձինք ուղիղ եթերի ժամանակ ներխուժել են հեռուտաընկերություն և պատանդ վերցրել աշխատակիցներին: Ավելի ուշ հաղորդվեց բանտերում բանտարկյալների և բանտապահների միջև տեղի ունեցած բախումների մասին։
Էկվադորի նախագահ Դենիել Նոբոլան, բանտերում տեղի ունեցած անկարգություններից, խոշոր խմբավորումների առաջնորդների փախուստից հետո արտակարգ դրություն էր մտցրել երկրում:
Էկվադորի զինված ուժերը ռազմական տեխնիկա են կուտակել մայրաքաղաքի կենտրոնում։
«Նպատակն այն է, որ տեխնիկան լինի ռազմավարական կարևոր վայրերում»,-նշում են տեղի լրատվամիջոցները։
Զինվորականներին նաև հրաման է իջեցվել ապօրինի զինված խմբավորումների չեզոքացման գործողություն իրականացնելու վերաբերյալ։