Արցախից բռնի տեղահանվածներից շուրջ 6000–ը ՀՀ–ում աշխատանք է գտել
Արցախից բռնի տեղահանվածներից շուրջ 6000–ը ՀՀ–ում աշխատանք է գտել։ Տեղեկությունը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով` իրենք պետք է խրախուսեն աշխատանքը։ Աշխատանքի խրախուսման միջոցով է հնարավոր հաղթահարել ստեղծված իրավիճակը, այլ ոչ թե մարդկանց աջակցության ծրագրերից կախվածության մեջ պահելով։
«Երբ հիմա նայում ենք ՊԵԿ–ի բազաները, տեսնում ենք, որ մոտ 6000 մարդ ունի աշխատանք, որից 600–ը միասնական սոցիալական ծառայության աշխատանքի արդյունքում է աշխատանքի տեղավորվել։ Մի քանի հազարն էլ խորհրդատվություն են ստացել»,–ասել է նա։