10 Հուն
2025
-0.8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեմ կարող ասել, որ Հայաստանում բանկերը գերշահույթ են ստանում. ԿԲ նախագահ

Չեմ կարող ասել, որ Հայաստանում բանկերը գերշահույթ են ստանում. ԿԲ նախագահ

Չեմ կարող ասել, որ Հայաստանում բանկերը գերշահույթ են ստանում․ այս մասին Հայաստանի խորհրդարանում հունվարի 10-ին պատգամավորների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Գերշահույթ տերմինը ես ուշադիր կօգտագործեի»,- նշել է նա։

Գալստյանը կոչ արեց սկսել ներդրված կապիտալից, որպեսզի տրամաբանական տնտեսական հաշվարկ կատարվի։

ԿԲ նախագահն ասել է, որ Հայաստանում բոլոր ծառայությունները երկնիշ աճ են գրանցել։

«Թանկացել են նույն SMS հաղորդագրությունները, որոնք բանկերն ուղարկում են իրենց հաճախորդներին»,- ընդգծել է նա, և հավելել, որ բանկերը չեն կարող ներդրումներ չանել տեխնոլոգիական զարգացման մեջ ։