Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից և նախատեսում է զարգացնել հարաբերությունները նրա հետ
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական
հարաբերություններ զարգացնել նրա հետ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովը. փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի
2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիր ստորագրելու փաստը և դրական արձագանքել դրան։
«Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է
զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում, մենք մեր
հարաբերություններն ունենք Հայաստանի հետ, և, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր
դաշնակիցն է, մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերություններ»,-
նշել է Կրեմլի ներկայացուցիչը։