13 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարազդատ Հարոյանը խզել է պայմանագիրը ղազախական Աստանայի հետ

Վարազդատ Հարոյանը խզել է պայմանագիրը ղազախական Աստանայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խզել է պայմանագիրը ղազախական «Աստանայի» հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինսայդեր Հայկ Հովհաննիսյանը:

«Համաձայնագիրը նախատեսված էր երկար ժամկետով, սակայն Հայաստանի հավաքականի ավագն այլևս չի խաղա ղազախական ակումբում»,- գրել է Հովհաննիսյանը:

Ղազախական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնում էին, որ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ գործում է ևս մեկ մրցաշրջան, սակայն «Աստանա»-ն մտադիր է զգալիորեն երիտասարդացնել թիմը:

Ակումբային կարիերայի ընթացքում Հայաստանի հավաքականի ավագը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», Իրանի «Փադիդեհում», ռուսական «Ուրալում» ու «Տամբովում», իսպանական «Կադիսում» և Կիպրոսի «Անորտոսիսում»։